ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ուղղությամբ ու այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել 1994 թ.ին հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրով, որն ի դեպ կնքվել է Ադրբեջանի կոչով, փաստացիորեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, սակայն առայսօր չի պահպանվում:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը՝ հիշեցնելով, որ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմն ու օգտագործում դիպուկահարներ:
«Ադրբեջանը մնում է աշխարհի այն բացառիկ պետություններից մեկը, որը հպարտանում է իր ռազմական բյուջեով ու դա օգտագործում, որպես սպառնալիք ընդդեմ Հայաստանի: Տեղի իշանությունները երկակի քաղաքականություն են վարում՝ մեկ հայտարարելով իբր պատրաստակամության մասին խաղաղ կարգավորելու ղարաբաղյան հիմնահարցը, միաժամանակ առիթը բաց չթողնելով սեփական ժողովրդի առաջ հպարտանալու, որ իրենց հաջողվել է շրջափակել Հայաստանին: Նման խոսքեր է հնչեցրել այդ երկրի ղեկավարը»,- իր խոսքում նշել է Հայաստանի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ եթե ադրբեջանական կողմի ցանկությունը գաղթականներին վերադարձնելու իրենց տները իրական է, ապա նա պարզապես պարտավոր է բանակցային գործընթացում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացվող պահանջները:
Վահրամ Կաժոյանը նաև հավելել է, որ այդուհանդերձ, ներկայացվող իրականությունն ու փաստացի վիճակը միմյանցից բևեռապես տարբերվում են:
«Հաշվի նստելով այն խոսքերի հետ, որոնք հնչեցվել են ու ասվել, կարելի է հասկանալ, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որտեղ ծաղկում է այլատյացությունն ու ռասսայական խտրականությունը»,- եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչը: