««Ժողովուրդ»-ն արդեն քանի օր է՝ փորձում է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից պարզել՝ Սերժ Սարգսյանը արդյո՞ք պատրաստվում է դատի տալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին:

 

Երեկ, ի վերջո, թերթի գրավոր հարցմանը պատասխանել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղ նշված է. «Ի պատասխան ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին ուղղված Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի գործունեության, այդ թվում՝ տարբեր հարցերի հետ կապված նախաձեռնությունների մասին ՀՀ նախագահի աշխատակազմը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: