Ուկրաինան մոտ է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն, և դրա շնորհիվ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մոտ ժամանակներս կարող է ազատ արձակվել. բրիտանական Independent պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը:
«Մենք շատ մոտ ենք կանգնած այդ հարցի կարգավորմանը»,-ասել է Ազարովը' պատասխանելով Տիմոշենկոյի գործի վերաբերյալ հարցին: Ո´չ կառավարությունը, ո´չ էլ նախագահը մտադիրություն չունեն խափանել համաձայնագրի ստորագրումը, նշել է նա:
Ակնկալվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին Ուկրաինան ստորագրելու է
Եվրամիության հետ ասոցացման պատմական համաձայնագիրը, ինչը կդառնա Կիևի եվրաինտեգրացման առաջին քայլը: