Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության պարեկապահակային գնդի հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել ևս 61 մարմնավաճառներ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
Նշենք, որ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: