Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով սեպտեմբերի 19-24-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ են բերվել թվով 33 հոգի։
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պատրաստած տեսանյութից՝ իրավապահները ճշտել են մարմնավաճառների հասցեներն ու ինքնությունը, որոնց թվում եղել են ինչպես երևանցիներ, այնպես էլ մարզերից եկած բնակիչներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մարմնավաճառները ուղարկվել են Առողջապահության նախարարության մաշկաբանական դիսպանսեր ստուգման։