«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Այս անգամ թերթն առանձնացրել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և ԱՄՆ դիվանագետների հանդիպման մասին հաղորդումը: Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսն Է, ով իր մեկնաբանություններում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին համարում է «ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող և անսկզբունքային գործիչ»: ԱՄՆ դիվանագետի համոզմամբ՝ զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ 2008թ. նախագահական ընտրություններին Ա. Բաղդասարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու համար բավական թանկ գին Է պահանջել: Ռ. Ֆիլիսի կարծիքով՝ ՕԵԿ մուտքը կոալիցիա կձանձրացնի իշխանություններին, ու «այդ ժամանակ Բաղդասարյանն ու իր կուսակցությունը կվերադառնան իրենց հին տեղը՝ բողոքելով իշխող ռեժիմի անարդարությունից ու տիրող համատարած կոռուպցիայից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: