Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկիրը պառակտման է տանում. մեջբերում է Anadolu գործակալությունը:
Փոխվարչապետի խոսքերով` կուսակցությունը դիմել է սահմանադրական դատարան` հանրային վայրերում հիջաբ կրելն արգելելու համար: Բոզդաղի կարծիքով' ուղերձը հակասում է մարդու իրավունքներին:
Նշենք, որ համաձայն երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջ քաշած ռեֆորմների փաթեթի` պետական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը չեղյալ է հայտարարվելու: