Այսօր աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում։
Հեղինակավոր william hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում է դաշտի տերերին, վերջիններիս հաղթանակն ունի 1.33 գործակիցը: Մեր ազգային ընտրանու հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 9.00 գործակցով, ոչ ոքիի հավանականությունն ունի 5.00 գործակիցը:
Նշենք, որ սա մեր ազգային ընտրանու վերջին հանդիպումն է ընտրական փուլում: