Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշական մարզիչ Բեռնար Շալանդի համար Հայաստանը դեռ հարցական է, սակայն ցանկություն ունի բացահայտել այն:

«Ֆուտբոլից դուրս ես պետք է բացահայտեմ Հայաստանը: Այն դեռ ինձ համար հարցական է: Կարծում եմ' շատ լավ կարող եմ հարմարվել Հայաստանում, հաջորդ ամիս արդեն Հայաստան կգա կինս, սակայն ցանկանում եմ ասել, որ ես մարզիչ եմ և ցանկանում եմ Հայաստանին տանել «Եվրո-2016»: Կցանկանայի մի բան պատմել. հոկտեմբերին ես հյուրանոցում էի և հեռուստացույցով դիտեցի Իտալիա-Հայաստան հանդիպումը, երբ Հայաստանը հաղթում էր 0-1 հաշվով: Ես գիտեի միայն Հենրիխին, մյուսներին' ոչ: Երբ հրավեր ստացա ՀՖՖ-ից, առանց երկմտելու համաձայնեցի»,-նշեց Շալանդը:

Այն հարցին, թե շվեյցարացի մասնագետը պատրաստվո՞ւմ է արդյոք սովորել հայերեն, վերջինս բացասական պատասխան տվեց: