Որքան էլ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է, որ վարորդները տրանսպորատային միջոցներ վարելուց առաջ իրենց ավտոմեքենայի դիմապակուն պետք է ունենան ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները, միևնույն է՝ որոշ «վայ-վարորդներ» գերադասում են արհամարհել օրենքը:

 

Միայն այս տարի ճանապարհային ոստիկանության կողմից նման խախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել մեծ թվով օրինախախտ վարորդներ ու մեծ մաս են կազմում այն վարորդները, որոնց ավտոմեքենաների համարանիշները «գոլդ» են, իսկ մեքենաներն էլ՝ վերջին դասի:

 

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է «Lexus» մակնիշի 001 NP 01 համարանիշի մեքենայի վարորդը վարում ավտոմեքենան, իսկ դիմապակու վրայից բացակայում են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Երևի վարորդը վստահ է, որ ճանապարհային ոստիկանները կտեսնեն իր «ծիծակ» համարներով ավտոմեքենան և կծու նախատինք չեն տա:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Սայաթ Նովա փողոցում գործող «Մագա Մոթորս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com