Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30 – ի սահմաններում, Mercedes մակնիշի 03 DD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել է Opel 71 CC 710 համարանիշի, Opel Astra մակնիշի 28 ՍՕ 772 համարանիշի Mitsubishi Io մակնիշի 34 ԼV 443 համարանիշի Mercedes Benz մակնիշի 12 LS 177 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու «կարմիր բերետները»: Դեպքի վայրում քննչական աշխատանքները կատարում էին ոստիկանության քննչական գխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը և քննիչ Կարեն Գրիգորյանը: 

 

 

 Մանրամասներն՝ այստեղ