Երևանում այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com–ի փոխանցմամաբ, ժամը 17:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում թիվ 24 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 19-ամյա Լենիկ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 90 NQ 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Peugeot մակնիշի 34 US 347 համարանիշի, Mitsubishi Colt մակնիշի առանց համարանիշի և Lexus մակնիշի 34 QA 305 համարանիշի ավտոմեքենաներին, տեղեկացնում է :

 

 

Վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Peugeot-ն և Mitsubishi Colt-ը դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հողածածկ տարածքում:

 

 

Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի վայր էր ժամանել Bentley մակնիշի 90 AQ 001
համարանիշի ավտոմեքենայով մի երիտասարդ ով փորձում էր ՃՈ աշխատակիցներին ու քննիչին համոզել, որպեսզի մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխվի։

 

 

Շարունակությունն` այստեղ: