Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմանրում Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին՝ Սյունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Քաջիկ Խուրշուդյանին․ նա գլխի հատվածում վնասվածքներ էր ստացել, բայց չնայած բժիշկների հորդորներին հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Մյուս վարորդները ևս ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի խմած վարորդը․ նա վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։