Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է: Այն կառուցվել է 1868-1887թթ.: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868-1887) և զանգակատնից (1858թ.): Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը:

 

Տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին:

 

2008 թվականի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 687 զույգից` 550-ը նշանվեցին Ղազանչեչոցում, իսկ մնացածը Գանձասարում: