Ռուսաստանի մայրաքաղաքի բնակարաններից մեկում իրավապահ մարմինները հայտնաբերել են 28-ամյա կնոջ եւ նրա 2-ամյա դստեր մարմինները:

 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: 

 

Ըստ նախնական վարկածի՝ մորն ու դստերը խեղդել են: Բնակարանից անհետացել են կնոջը պատկանող փաստաթղթերը և որոշ իրեր: Ոստիկանները հանցագործության մեջ կասկածում են զոհված կնոջ նախկին կողակցին: Կատարվում են որոնողական աշխատանքներ: