Ոստիկանությունը որոնում է Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի մեքենան վնասած անձին:

 

Ըստ ոստիկանության, հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1959 թ. ծնված Կարո Եղնուկյանը եւ հայտնել, որ Զաքյան 8 շենքի բակում կայանված իր «Տոյոտա» ավտոմեքենայի հայելիներն ու շարժիչի կափարիչը ջարդել են։

 

Պարզվել Է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 17.00-ից մինչեւ հոկտեմբերի 18-ի ժամը 11.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է Կ. Եղնուկյանին պատկանող «Տոյոտա Հայլենդր-Հիբրեյ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելին եւ շարժիչի կափարիչը՝ պատճառելով նյութական վնաս։

 

Հոկտեմբերի 18-ին. ժամը 12.20-ին, Կ. Եղնուկյանից ընդունվել Է հաղորդում։

 

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Կատարվում է հետաքննություն։