Հունիսի 19-ին, ժամը 06.19-ին դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.49-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և Արճիս գյուղի բնակիչներ:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Հունիսի 18-ին, ժամը 06.12-ին դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.45-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ժամը 19.10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսեն վաղն առավոտյան:
***
Հունիսի 17-ին, ժամը 11.35-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.37-ին մթության և անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքներ դադարեցվել են:
Որոնողափրկարարական աշխատանքները կվերսկսվեն վաղը առավոտյան:
***
Հունիսի 17-ին, ժամը 06.08-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:
Ժամը 11.34-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
***
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ' 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 17-ին: