Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները հունիսի 5-ին՝ ժամը 07.05-ին նախօրեին Դեբեդ գետն ընկած մեքենայի ուղևորներից մեկի՝ Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները: Հունիսի 4-ին՝ ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում,«ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Դեբեդ գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, գետից ինքնուրույն դուրս է եկել 1994թ. ծնված Վ. Ս.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից և տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը' 1975թ. ծնված Ա. Ս.-ը և պապը' 1950թ. ծնված Վ. Ս.-ը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:
Հրշեջ-փրկարարները սկսել էին որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 00.57-ին անբավարար տեսանելիության պատճառով դադարեցվել են: