ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 20-ին՝ ժամը 09.19-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամին նավակը հեռացրել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում' ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ին պատկանող ռետինե մեկտեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել:

 

Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: