Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում:
Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ:
MediaMall.am-ի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 07.00-ին Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 08.43-ին ջրափրկարարները և տեղի բնակիչները լճից դուրս են բերել 1985 թ. ծնված Դ. Վ.-ի, իսկ 08.40-ին՝ 1987 թ. ծնված Ա. Թ.-ի դիերը:
Ժամը 10.10-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել նավակը: