Օգոստոսի 28-ին, ժամը 13։22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը և բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանում հայտնաբերվել է Լուդմիլա Դ.-ի դին. փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: