Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում' ջրանցքում հայտնված ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ահազանգը ստացվել է ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին՝ առ այն, որ գյուղի վերջնամասում գտնվող ջրանցքում ավտոմեքենա է նկատվել:
«Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին»,- ասացին ՀՀ ԱԻՆ-ից:
Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: