Լոռու մարզում նախօրեին՝ հուլիսի 17-ին, Դեբեդ գետում խեղդված կնոջ դին հայտնաբերվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի տարածքում:
Կնոջ դին դեպքի վայրից հայտնաբերվել է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Տավուշի մարզային փրկարարներն իրականացնում են դիակը գետից դուրս բերելու աշխատանքներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ 1933թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:
Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին և վերսկսվել այսօր առավոտյան: