SHAMSHYAN.com-ի հետ քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է:
Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին: Տիրում է անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է: Տիկին Գայանեի խոսքով՝ եթե օդանավը վնասվել է, և թռիչքը պետք է հետաձգվեր, այդ դեպքում ինչու՞ են իրականացրել ուղևորների գրանցումը:
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներին ոչ մի տեղեկություն չեն տալիս՝ ե՞րբ կարող է թռչել օդանավը և ընդհանրապես, կիրականացվի՞ արդյոք չվերթը: Նրա խոսքով՝ ուղևորներին կես ժամը մեկ ասում են, թե կես ժամից կթռչեն, սակայն կես ժամից մի քանի ժամ անցել է արդեն:
Իսկ հիմա էլ նրանց ասում են, որ պետք է դուրս գան սպասասրահից, սակայն տիկին Գայանեն բարձրաձայնում է՝ ինչպե՞ս կարող են ուղևորները դուրս գալ այնտեղից, եթե արդեն չվերթի գրանցում է անցկացվել: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: