Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երևանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Աղջիկը տառապում է ալալիկ հիվանդությամբ՝ չխոսկանությամբ, և մտավոր թերհաս է:Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 155 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, երկար, շագանակագույն մազերով, շագանակագույն աչքերով:
Հագին եղել է երկարաթև սպիտակ գույնի կապույտ գծերով վերնաշապիկ, ջինսե կապույտ տաբատ, սև հողաթափեր:
Նվարդ Արիստակեսյանի մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 24-02-02, 1-02 հեռախոսահամարներով: