Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 18 շենի բնակարաններից մեկից Պ. Ս.-ը (ծնվ. 1934թ.) ժամը 05.30-ի սահմաններում դուրս է եկել և չի վերադարձել:

 

Դեպքի մասին տեղեկացվել է Կապան քաղաքի ոստիկանության օպերատիվ հերթապահը, ով հայտնեց, որ իրենք տեղեկացված են դեպքի մասին և աշխատանքներ են տանում քաղաքացուն գտնելու ուղղությամբ. խնդրեց աջակցել որոնողական աշխատանքներին:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հետախուզում են Ողջի գետի տարածքը' հունի երկայնքով:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: