ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 2-ին' ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք բանջար հավաքելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկաության Գուգարքի բաժնի աշխատակիցները: Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 01.23-ին որոնողական աշխատանքները ավարտվել են. քաղաքացին չի հայտնաբերվել: