Ֆեյսբուք սոցիալական ցանցն այսօր տեխնիկական խնդիրներով է աշխատել: «ՌԲԿ» գործակալության հաղորդմամբ, օրվա ընթացքում օգտատերերը չեն կարողացել, մասնավորապես, գրառումներ թողնել ցանցում: Տեխնիական խնդիրները գրանցվել են Ռուսաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, և հայ օգտատերերի վկայությամբ՝ նաև Հայաստանում:

 

Բացի հաղոդրագրություն հրապարակելուց, որոշ դեպքերում օգտատերերը չեն կարողացել օգտագործել «հավանում եմ» (Like) կոճակը: Նշվում է, թե սոցիալական ցանցի այլ ֆունկցիաներում խափանումներ չի նկատվել: Երևանի ժամանակով 17:30-ի դրությամբ, տեխնիկական խնդիրները մասնակիորեն վերացվել են:

 

Տեխնիկական խափանման առնչությամբ սոցիալական ցանցը դեռևս պարզաբանումներ չի հրապարակել, իսկ հայ օգտատերերը ամեն դեպքում խորհուրդ են տալիս վերականգնումից հետո նախևառաջ փոխել գաղտնաբառը: