Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին կալանավորված է. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել' առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար: Այդ մասին Mediamall.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայություննից:

Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով' «թմրամիջոցների մաքսանենգությունը»:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել է քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ: