ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 1 միլիոն 386 հազար դրամ։ Այս մասին հրահանգը տրվել է ՀՀ վարչապետի որոշումներից մեկով, որ հրապարակվել է կառավարության կայքում։
Ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից։
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը նոյեմբերի 1-ին 62 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ում, ուր մեկնել էր բուժման նպատակով։