ՀՀ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի աճյունը Գերմանիայի Դաշնությունից ՀՀ տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվեց 4 մլն 753.4 հազար դրամ, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը' 500 հազար եվրոյին համարժեք դրամ:
Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ գումարը տրամադրվում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից:
Վահան Հովհաննիսյանը երկարատև ծանր հիվանդությունից մահացել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին' Գերմանիայում: 58-ամյա Հովհաննիսյանը զբաղեցնում էր Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: