Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով:
Արարատի մարզպետարանին շուրջ 483 ծրագրի իրականացման համար պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացվեց 5 մլն 882 հազար 500 դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 100 մլն 98 հազար 100 դրամ, Լոռու մարզպետարանին՝ 200 մլն 265 հազար 800 դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 124 մլն 507 հազար 300 դրամ, Վայոց ձորի մարզպետարանին՝ 58 մլն 281 հազար 800 դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազաֆիկացմանը: