Արձագանքել են Հայաստանի հանրապետության 3 նախագահների մամուլի գրասենյակները, բայց հանդիպման մասին դեռ խոսք չկա: Սեպտեմբերի 3-ից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, «Ազգային անվտանգություն»  կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը ՀՀ երեք նախագահներին հանդիպման առաջարկ է արել:

 

Ըստ Իսագուլյանի' երկրի ճակատագրի համար պատասխանատու է նրանցից յուրաքանչյուրը: Նա նշել է նաեվ, որ հանդիպմանը կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու նախագահները: