Ինչպես հայտնում է Sabah պարբերականը, թուրք-սիրիական սահմանին միջադեպի արդյունքում 2 թուրք գեներալ է վիրավորվել:

 

Գեներալներից բացի` միջադեպի արդյունքում վիրավորվել է ևս 6 թուրք զինվորական:

 

Պարբերականի տվյալներով` գեներալներն ու 6 զինվորները վիրավորվել էին սիրիական համարներով ավտոմեքենայի հետ շարասյան բախման արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել Քիլիս գավառում:

 

Վիրավորները հոսպիտալացվել են: