Վերջին երկու օրվա ընթացքում Ճապոնիայի Ֆուկուշիմա ատոմակայանի դրենաժային համակարգի ջրում ռադիոակտիվ նյութերի մակարդակը բարձրացել է 12 անգամ:
Ատոմակայանի ղեկավարությունը հայտնել է, որ թունավոր հեղուկի արտահոսքն օվկիանոս կանխվել է, քանի որ թունելի ելքն արդեն փակել են ավազով լի պարկերով:
Ենթադրվում է, որ ճառագայթման մակարդակի բարձրացումը պայմանավորված է վերջին շրջանում տեղացած հորդ անձրեվներով: