Ավստրալիայում բնությունը կրկին տհաճ ու վտանգավոր անակնկալներ է մատուցել:
Անտառային հրդեհների տարածմանը նպաստում են անդադար փչող ուժգին քամին ու օդի բարձր ջերմաստիճանը:
Սիդնեյի արեվմտյան լեռնային շրջանների բնակավայրերից շարունակում են տարհանել մարդկանց: Հիմնահատակ այրվել է 200 տուն: Արձանագրվել են կրակի տասնյակ օջախներ:
Տարերքի պատճառով փակվել են դպրոցներն ու պետական այլ հաստատությունները: