Հայաստանի երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքական կհրավիրի «Զենիթի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանին:
Խաշմանյանը նշել է.
«Արտյոմը ֆուտբոլային ինտելեկտ ունի, նրան լավ ապագա է սպասվում, և Հայաստանն իրավունք չունի նման ֆուտբոլիստ բաց թողնել»,- մարզչի խոսքերը մեջբերում է sport-express-ը:
Խաշմանյանը հավելել է նաև, որ Սիմոնյանը խաղային տվյալներով նման է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին: