Թուլուզում ավարտվեց Եվրոպայի 2015թ-ի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա - Հայաստան հանդիպումը: Պայքարն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով 6:0 հաշվով:

Առաջին խաղակեսը ֆրանսիացիները ավարտեցին 3:0 հաշվով: Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Մարտիալը (27), Լանդրեն (31), Տովին(42):

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց ևս երեք անգամ գրավել Հայաստանի երիտասարդական ընտրանու դարպասը. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Տովին, իսկ 88-րդ րոպեին մեր ընտրանու դարպասը 6-րդ գնդակն ուղարկեց Աալլեն: