Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հոկտեմբերի 23-ին, ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, նախկինում դատված 30-ամյա Իրակլի Ս.-ին:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. նոյեմբերի 20-ից Վրաստանի Թբիլիսի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կանխամտածված սպանության եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: