ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին քառօրյայի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում կար անդրադարձ նաև ՀՅԴ-ին, ասաց. «Թող նախ նայեն իրենց խմբակցությանը»:
«Եկեք հասկանանք մեխանիզմը, թե ինչու է պարոն Փաշինյանն օրենքի քննարկման ժամանակ անդրադարձել Դաշնակցությանը:
Արծվիկ Մինասյանը ելույթ է ունեցել, հանգամանորեն ներկայացրել է այդ օրենքի վերաբերյալ մեր մոտեցումները և ասել, որ ովքեր դեմ են այս օրենքին, պոպուլիզմով են զբաղվում:
Նիկոլն իրեն չի կարող թույլ տալ պոպուլիզմով զբաղվել, ինքը պետք է արդարացնի իր ասածը, որ ինքը պոպուլիստ չէ, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է:
Աշխատավարձի միասնական քաղաքականություն ունենալու օրենքը ՀՅԴ' առնվազն 10 տարվա ծրագրային դրույթներից է: Վերջին 6 տարում պետական ծառայության ոլորտում ոչ մի լումա աշխատավարձ չի բարձրացել»,-ասաց Վարդանյանը: