«Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ճանապարհային քարտեզը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի գագաթնաժողովին, որը կայանալու է Մոկսվայում»,-հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նախօրեին Մինսկում կայացած գագաթնաժողովի ժամանակ. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:

 

«Հայաստանի հարցով կոնկրետ որոշում է կայացվել աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, որը կսկսի աշխատել և կկազմի Մաքսային միությանն անդամակցելու Հայստանի «ճանապարհային քարտեզը», որը պետք է պատրաստ լինի դեկտեմբերին' խորհրդի հաջորդ նիստի ժամանակ»,-ասել է նա:

 

Շուվալովը հավելել է, որ Հայաստանը խոստացել է անել ամեն հնարավոր բան' մի քանի ամսվա ընթացքում ՄՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական միջոցառումները նախապատրաստելու համար:

 

«ՀՀ նախագահը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին' խնդրելով հնարավորինս արագ իրեն հնարավորություն տալ վավերացնել անդամակցելու մասին իր համաձայնությունը»,-ասել է Շուվալովը' նշելով, որ Երևանը պատրաստ է ամբողջական ծավալով միանալ միության նորմատիվ-իրավական բազային' առանց որևէ սահմանափակումների և բացառությունների:

 

«Սակայն մենք որոշում ենք կայացրել, որ աշխատանքային խումբն ինքը կսահմանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ժամկետները' առանց որևէ արագացնող մեխանիզմների, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկն արհեստականորեն Հայաստանին ներքաշում է ՄՄ»,-ասել է փոխվարչապետը: