Հայաստանում սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. սրտաբանների եվրակովկասյան 4-րդ համաժողովում փաստել են նաեւ ֆրանսիացի մասնագետները:
Հիվանդության երիտասարդացման պատճառները շատ են' աթերոսկլերոզը, ծխելը: Նրանց տվյալով' այս հիվանդությունների թիվը, բնակչության թվի համեմատությամբ, Հայաստանում գրեթե նույնն է, ինչ Ֆրանսիայում:
Համաժողովում կարեվորվել է փորձի փոխանակումը, որի արդյունավետությունը մեր երկրում զգացել են դեռ տասնամայկաներ առաջ: Հատկապես սփյուռքի մեր հայրենակիցները մեծ ներդրում են ունեցել Հայաստանում բուժօգնության որակի բարձրացման հարցում: