Հոկտեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թվականի ինն ամսվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր: Խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

 

Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միավորված կոլեգիայի նիստը: Բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու կառույցները, ինչպես և նախանշված էր, համագործակցությունից անցնում են համատեղ աշխատանքի, և առաջին քայլը հենց կոլեգիայի այս նիստն է:

 

Տեսանյութը պատմում է ոստիկանության ավագ լեյտենանտ, «Սխրագործության համար» մեդալով պարգևատրված Նարեկ Ստեփանյանի ու նրա արարքի մասին: Արարք, որ ապացուցում է' ոստիկանը կոչված է լավագույնը լինելու:

 

Արդեն երկար ժամանակ է, ինչ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են գիշերային շրջայցեր: Սրա շնորհիվ կտրուկ պակասել են գիշերային ժամերին կատարվող հանցագործությունները, բայց սա միայն պրոֆիլակտիկա չէ. լինում է և այնպես, ինչպես եղավ հոկտեմբերի 15-ի գիշերը: