Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ գնացած Յուրի Բախշյանի այրին' Անահիտ Բախշյանը, ԳԱԼԱ հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում խոսել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից, ներկայացրել իր դիտարկումները գործի ընթացքի և ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի մասին, որին, սակայն, չհաջողվեց նոր մանրամասներ գտնել ոճրագործության իրական կազմակերպիչների վերաբերյալ: