Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը կարծում է, որ գործի բացահայտման ամենահարմար ժամանակաշրջանը հիմա է' այս իշխանությունների օրոք: Սարգսյանը վստահ է' ներկայիս իշխանութունները Նաիրի Հունանյանի հետ երբեք գործարքի մեջ չեն մտնի և նրան ազատ չեն արձակի: Նա նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում տեղադրված՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանկաշրջանն է: Եթե նախկին իշխանությունների մեջ կային որոշակի մարդիկ, որոնք շահեկան էին դուրս եկել հոկտեմբերի 27-ից, այս իշխանությունները չունեն այս խնդիրը: Եվ ներկայիս իշխանությունների համար' վարչապետի գլխավորությամբ, որևիցե հանգամանք չկա, որ բացահայտման արյդունքում իրենց կարող է վնաս պատճառել: Ավելի հարմար ժամանկահատված, քան հիմա կամ մոտակա շրջանում' այս իշխանությունների օրոք, չեմ կարծում, որ կլինի»,- ասաց Արամ Սարգսյանը:
Սարգսանի կարծիքով' գործը դեռ ամբողջովին բացահայտված չէ, և վստահ է' միայն այդ 5 հոգին չեն պատասխանատուները, կան դեռ մարդիկ, ովքեր կապ են ունեցել հոկտեմբերի 27-ի հետ: Նա կարծում է, որ այս գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունայանն ասելիք ունի, հիշեց' դեռ այն ժամանակվանից գաղտնի կերպով նամակներ էր դուրս գցում իր խցից, թե՝ ասելիք ունի: «Չեմ կարծում, որ ինքը շատ մեծ խաղաքարտեր կբացի, բայց ուզում է մանյովր անել: Դեռ այն ժամանակ էր ուզում խոսել, սակայն լռեցնում էին»,- ասաց Սարգսյանն ու նկատեց' միգուցե այս իշխանությունները խոսելու հնարավորություն տան:
Անդրադառնալով Նաիրի Հունանյանի' պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմումին' նշեց' Հունյանը կարծում է, որ նոր իրավիճակ է, շատերն են ներում ստացել և ինչու ինքը չի կարող: Սարգսյանը շեշտեց' կարծում է, որ այս իշխանություները միանշանակ ազատ չեն արձակի Նաիրի Հունանյանին:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է: