Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին. հայտնում է Новости-Грузия-ի թղթակիցը' հղում կատարելով երկրի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեին:
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն` քվեաթերթիկների 90.99%-ը հաշվելուց հետո նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին' նախագահական ընտրություններից 3 շաբաթ անց. ասել է Խմելիձեն:
Ըստ սահմանադրության` ընտրությունների վերջնական արդյունքը հայտարարվելու է քվեարկությունից հետո' 20 օրվա ընթացքում: