Ռուսաստանի մայրաքաղաքի փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ պահանջում են 2012 թվականի մայիսին կազմակերպված հակակառավարական ցույցի հետեվանքով ձերբակալված քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը: Բողոքի ակցիային են միացել ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Ալեքսեյ Նավալնին: Նրա հավաստմամբ, նմանատիպ ցույցերն անհրաժեշտ են կառավարության վրա ճնշում գործադրելու համար: Բողոքի գործողությունն ընթացել է խաղաղ, սակայն իրավապահների խիստ հսկողությամբ: