Այսօր ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումներին ներկայացել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

 

Yerkir.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իր որդին հանրային պաշտպան վարձել: «Հանրայինը ի՞նչ վատ է որ»,- պատասխանեց նախարարը:

 

Լրագրողների դիտարկմանը, որ, ըստ հանրային պաշտպանի, Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, նախարարն արձագանքեց. «Գլուխը քարն է տվել»:

 

Նախարարը նաեւ հայտարարեց, որ միշտ ժողովրդի հետ է եղել: «Մի օր առիթ կստեղծվի, կհանդիպենք ու կխոսենք»,- ասաց նա:

 

Իսկ այդ ընթացքում լրագրողներին ամեն կերպ խանգարում էր ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով փորձում էր լրագրողներին հեռացնել նախարարից: