Կուբանում չի դադարում «օրենքով գողերի» երկու խմբավորումների միջև պատերազմը՝ շրջանում իշխանության համար: Ինչպես հայտնում է «Прайм Крайм»-ը, այսօր Արմավիր քաղաքի հիվանդանոցոմ մահացել է ազգությամբ հայ «օրենքով գող» Արա Մուրադյանը, ով նախօրեին խոշոր քրեական բախման ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել:

 

Ըստ աղբյուրների, տիտղոսակիր հեղինակությունների՝ հարաբերությունների պարզաբանումը տեղի է ունեցել շատ պատահական՝ քաղաքի սրճարաններից մեկում:
Արա Մուրադյանն, ով թագադրվել էր անցած ամառ Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչների կողմից՝ մայաների օրացույցով կանխատեսած աշխարհի վերջի ձախողման առթիվ, սրճարան էր հրավիրել ոմն Ռեզիկոյի, ով ձգտում է թագադրվել Դեդ Հասանի կլանի հակառակորդների կողմից։

 

Նախքան հանդիպմանը ներկայանալը Ռեզիկոն «օրենքով գող» Լյոխա Զլակային ասել էր հանդիպման տեղը և ժամանակը, ինչպես նաև զգուշացրել, որ վախենում է հանդիպման ոչ բարեհաջող ավարտից:
Հանդիպման ընթացքում «Արմավիրցի» Արա Մուրադյանը վիրավորել է հակառակորդ կլանի ներկայացուցիչներին և Ռեզիկոյին, իսկ երբ վերջինս փորձել է պատասխանել վիրավորանքներին, արժանացել է դաժան ծեծի:

 

Այն բանից հետո երբ Ռեզիկոն հրաժարվել է զանգահարել Զլակային և հայհոյել, Մուրադյանի կողմնակիցները կոտրել են նրա ձեռքերը: Սակայն սրճարանում հայտնվել է հենց ինքը՝ Զլակը՝ Դաթոյի, Արտեմի և տասնյակից ավել ուղեկցորդներով, որոնք ծեծի են ենթարկել հավաքվածներին: Հատկապես դաժան ծեծի է ենթարկվել Արա մուրադյանն, ով հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է։