Ինչպես տեղեկացրել էինք` այսօր, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած.անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Ford-ի վարորդը սեղմվել էր ավտոմեքենայի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ Գ. Ա.-ն, (ծնվ. 1984 թ.) և «Գազ 53» մակնիշի 270 ԼՕ 64 պետհամարանիշով ջրատար ավտոմեքենան վարորդ՝ Խ. Ա., (ծնվ. 1958 թ.):
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.): Շտապօգնության աշխատակիցները, տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: